Չինաստանում ավարտվել է ամենախորը ստորջրյա մետրոյի թունելի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Xinhua»-ին:
8.1 կմ երկարությամբ թունելը մասնակիորեն անցնում է ծովի հատակով և միացնում է Շանդոնգ նահանգի Քինգդա քաղաքի արևելյան և արևմտյան հատվածները։ Թունելի կառուցման նախագծով զբաղվով ընկերությունը նշել է, որ դա Չինաստանի մայրցամաքի ամենաառաջին թունելն է, որը գտնվում է ծովի մակարդակից 88 մետրից ցածր խորության վրա: Թունելի կառուցումը սկսվել է 2015 թ. սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Չինաստանում բացվեց աշխարհի ամենաերկար՝ 55 կիլոմետրանոց ծովային կամուրջը, որը կապեց Հոնկոնգը, Մակաոն, Չժուհայը և Հուանդունը: Կամրջի շինարարությունը սկսվել էր 2009 թ.-ի դեկտեմբերին։