Կառավարության այսօրվա նիստը սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքով՝ Ամանորի ու Սուրբ ծննդի առթիվ:
Վարչապետը մաղթեց բոլորին արդյունավետ աշխատանքային տարի և հիշեցրեց նախարարներին, որ արդեն հաստատված են բոլոր գերատեսչությունների 2014թ-ի գերակա խնդիրները, որոնց շուրջ վերջիններս պետք է աշխատեն:
«Խնդրում եմ, որպեսզի կազմակերպեք գերակա խնդիրների ու ծրագրերի ներկայացումը Զանգվածային լրատվամիջոցներին ու հասարակությանը, որպեսզի վերջիններս կարողանան վերահսկել Կառավարության աշխատանքը»,-ասաց նա: