Քաղաքական 

Հանդիպում ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:

Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ հեղափոխական դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

Նույն շարքից