Հասարակություն Տնտեսություն 

Dubai Mall-ը 2013թ.-ի ամենամեծ հաճախելիություն ունեցող խանութն է աշխարհում

analitik.am

Դուբայի Dubai Mall առևտրի կենտրոն նախորդ տարի այցելել է 75 մլն մարդ, ինչը թույլ է տվել կենտրոնին դառնալ ամենաշատ հաճախելիություն ունեցող մանրածախ առևտրի հաստատությունն աշխարհում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Gulf News պարբերականը։

 

2012-ի համեմատ այս առևտրի կենտրոնի այցելուների թիվն աճել է 15%-ով։ Օրական միջինը խանութ է այցելում ավելի քան 200 հազ. մարդ, նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են։

 

Առևտրի կենտրոնում, որը ճանաչվել է ամենախոշորն աշխարհում, կա ավելի քան 1.200 խանութ, ինչպես նաև աշխարհի ամենամեծ ակվարիումը։ 

Նույն շարքից