Միջազգային Հասարակություն 

Հայտնի է էկոլոգիապես անբարենպաստ երկրների ցանկը

Եվրոպական 70 քաղաքների բնակիչների հարցման արդյունքում կազմվել է 2018 թվականի տարեկան աղտոտվածության հաշվետվություն։ «Numbeo» կայքէջի փոխանցմամբ (որը մասնագիտացած է քաղաքների և երկրների մասին վիճակագրության հավաքագրմամբ) կազմվել է էկոլոգիապես ամենավատ երկրների և քաղաքաների մասին վիճակագրական տվյալներ:

Ստացված ցուցանիշը նախ և առաջ ցույց է տալիս օդի և ջրի աղտոտվածության աստիճանը: Աղտոտման այլ տեսակներ գործնականում հաշվի չեն առնվում:

Ըստ արդյունքների, առաջին տեղում Մոնղոլիան է, որը դարձել է էկոլոգիական առումով առավել խնդրահարույց երկիր, երկրորդ տեղում է Աֆղանստանը, իսկ երրորդ տեղում Մյանման:

Էկոլոգիապես առավել բարենպաստ իրավիճակ է Ֆինլանդիայում, իսկ Իսլանդիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան մի փոքր զիջում են մաքուր լինելու տեսանկյունից:

Ինչպես նշվում է, Ռուսաստանը վերոնշյալ ցուցակում գտնվում է 102 երկրների ցանկում՝ 48-րդ հորիզոնականում:

Ամենաաղտոտված քաղաքների ցանկում առաջին տեղում է Չելյաբինսկը, Եկատերինբուրգը՝ երկրորդ տեղում է, իսկ Ռուսաստանում որպես էկոլոգիապես խնդրահարույց քաղաքներից Մոսկվան և Սանկտ-Պետերբուրգը բաժանել են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը:

Նույն շարքից