Քաղաքական 

Գիգի Ուգուլավան ազատության դիմաց գրավը կվճարի զոքանչի բնակարանի միջոցով

Բյուջեի գումարները վատնելու մեղադրանքով Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան ազատ արձակվելու դիմաց գրավը կվճարի զոքանչի բնակարանի միջոցով, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Խնդրանքը՝ թույլ տալ գրավը վճարել զոքանչին պատկանող անշարժ գույքի միջոցով, պաշտոնյան Վրաստանի դատախազությանը ներկայացրել է երեկ։

 

Թբիլիսիի դատարանը նրա ազատ արձակման դիմաց 50 հազար լարի (28 հազար դոլար) գրավ էր պահանջել։ Դատախազությունը պնդել էր, որ քաղաքապետին անհրաժեշտ է ձերբակալել։

 

Թե ինչ պատճառով է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնից հեռացված Ուգուլավան որոշել գրավը վճարել զոքանչի 1-սենյականոց բնակարանի միջոցով, չի ճշտվում։

 

Ուգուլավան մեղադրվում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամից 48 մլն լարի (մոտ 30 հազար դոլար) վատնելու համար։

Նույն շարքից