Կոնգրեսի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Միացյալ Նահանգների քաղաքական համակարգն ավելի դիսֆունկցիոնալ կլինի, իսկ Ռուսաստանն այդ ամենից չպետք է լավ բան ակնկալի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ (ՄԳԻՄՕ) Միջազգային գործընթացների վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Մաքսիմ Սուչկովը։
«Ընտրությունների արդյունքները հաստատեցին նախնական գնահատականները, որոնք կային նախօրեին: Դեմոկրատները բավականաչափ ձայներ ստացան մեծամասնություն ձևավորելու համար, իսկ հանրապետականները, այնուամենայնիվ, պահպանեցին սենատը, դա թույլ չի տա ժողովրդավարներին լիարժեք իրականացնել այն ուղերձը, որի մասին երազում էին: Բայց դա բավական է այն բանի համար, որպեսզի շարունակվի դիվերսիֆիկացիան և վարչակազմի նախաձեռնություններին խոչընդոտելը: Դեմոկրատները կձգտեն զբաղեցնել այն հանձնաժողովները, որը վերաբերում է Ռուսաստանին, արտաքին քաղաքականության և այլն»,-ասել է Սուչկովը:
Ըստ փորձագետի, այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Միացյալ Նահանգների քաղաքական համակարգն ավելի դիսֆունկցիոնալ կլինի, և գործընթացի որոշումների կայացումն ավելի բարդ և ոչ կառուցողական․ «Ոչ մի լավ բան սպասել պետք չէ»,-հավելել է նա։