Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանը նախատեսում է ուսումնասիրել լուսինը

Ռուսաստանը, լուսնային ծրագրի շրջանակներում նախատեսում է երկրի բնական արբանյակի մակերևույթում ստեղծել բազա և ուսումնասիրել լուսինը՝ օգտագործելով ռոբոտ-ավատարների: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Նա նշել է, որ այս նախագիծն ավելի գլոբալ է և պահանջում է մեծ պատասխանատվություն, քան այն ժամանակ, երբ 60-70-ականներին ԱՄՆ-ն իրականացրեց իր լուսնային ծրագրում:

Նշվում է նաև, որ ռուս տիեզերագնացի առաջին վայրէջքը նախատեսվում է 2030 թվականին, սակայն «Ռոսկոսմոսի» ղեկավարը չի նշել, թե որքան ժամանակ կտևի լիարժեք բազա ստեղծելու համար:

Ավելի վաղ, Ռոգոզինը հայտարարել էր, որ «Ռոսկոսմոսը»» նախատեսում է ուսումնասիրել լուսնի վրա առկա գրունտի օգտագործման հնարավորությունը, որպես լուսային 3D տեխնոլոգիաների լուսապատման նյութ, լուսնի վրա տիեզերական տեխնոլոգիաների վերանորոգման համար։ Ինչպես նաև հնարավորություն կընձեռվի, ինչպես ասում են Գիտությունների ակադեմիայում, օգտագործել հելիում-3-ը որպես հրթիռային վառելիքի հիմք»,-ասել է նա:

Նույն շարքից