Հասարակություն 

Կորեական դպրոցում Կիմ Չեն Ընին հպված աթոռը պահում են թանգարանային նմուշին հարիր /տեսանյութ/

Այն, որ Հյուսիսային Կորեայում անձի պաշտամունքը հասել է իր գագաթնակետին, հավանաբար գաղտնիք չէ որևէ մեկի համար: Սակայն այստեղ ևս կատարվում են երևույթներ, որոնք ունակ են զարմացնել երկրից դուրս գտնվողներին:

Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում պատմում են դպրոցի մասին, որտեղ մոտ 2 ժամ եղել է երկրի առաջնորդը: Տեսանյութի հերոսը խոսում է պատմական այցի մասին` ցուցադրելով քարտեզ, թե ինչ ուղղությամբ է քայլել Կիմ Չեն Ընը, որտեղ է կանգ առել, ինչպես է այցելել դպրոցի ճաշարան, նստել աթոռին, որն այժմ պահվում է թանգարանային նմուշի նման:

Նույն շարքից