Քաղաքական 

Հայ-թուրքական պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել

Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Արփաչայ, Աքյաքա և Դիգոր շրջանների գյուղապետերից ու թուրք սահմանապահներից բաղկացած պատվիրակության և Հայաստանի սահմանապահ մարմինների միջև Գյումրիում հանդիպում է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Ihlas գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանի խախտումներին, դրանց կանխարգելմանը, կենդանիների շրջանում տարածված հիվանդություններին, կենդանիների գողություններին, սահմանաքարերին առնչվող հարցեր։

 

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2013թ.-ին տեղի ունեցած աշխատանքները և քննարկվել է 2014թ.-ին իրականացվելիք աշխատանքների օրակարգը։


Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը 2014թ.-ի մարտին անցկացնելու վերաբերյալ։

Նույն շարքից