Քաղաքական 

Վիվյեն Ռեդինգը առաջարկել է Եվրամիությունը վերածել Եվրոպայի Միացյալ Նահանգների

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվյեն Ռեդինգը, ով Բրյուսելի ամենաազդեցիկ չինովնիկներից է, առաջարկել է Եվրամիությունը վերածել Եվրոպայի Միացյալ Նահանգների (ԵՄՆ)։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Ռեդինգն ընդգծել է, որ «ԵՄՆ-ի ստեղծումը լավագույն զենքը կլինի «եվրոսկեպտիկների» դեմ»։

 

Ռեդինգը կոչ է արել ԵՄՆ-ի ստեղծման հարցը ներառել 2014թ. գարնանը ԵՄ-ում կայանալիք ընտրությունների օրակարգում։

 

Փոխնախագահի այս տեսակետը, որը կիսում են բազմաթիվ եվրոպացի չինովնիկներ, այն է, որ ԵՄ-ն վերածվի գերտերության, որտեղ ազգային կառավարությունների ու խորհրդարանների դերն ու նշանակությունը կհասցվի նվազագույնի։

Ըստ Ռեդինգի նախագծի՝ Եվրոպական հանձնաժողովը պետք է ունենա գերագույն իշխանություն անդամ երկրների կառավարությունների նկատմամբ, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորներն էլ՝ տեղի խորհրդարանների անդամների նկատմամբ։

Նույն շարքից