Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վթար` Ջրվեժում

analitik.am

Նոյեմբերի 7-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հովհաննես Թևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են Nissan March մակնիշի (վարորդը Ա. Ա., ծնված 1995 թ.), Mercedes C180 մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Նույն շարքից