ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին: Ինչպես հայտնում է CNN-ը, նախագահի այս որոշումը զարմացրել է Սպիտակ տան աշխատակիցներին:
Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ նոր դատախազի ընտրությունը տեղի կունենա միայն հաջորդ տարի, քանի որ կա շատ աշխատանք, որը պետք է անել մինչև այս տարվա վերջ:
Հարկ է նշել, որ դատախազության աշխատակիցները, ինչպես նաև փաստաբանները, պաշտոնանկության մասին իմացել են նախագահի թվիթերյան էջից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Թրամփին: