Քաղաքական 

Լոնդոնի քաղաքապետը հերթական անգամ վիրավորել է Բրիտանիայի փոխվարչապետին

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը LBC ռադիոկայանին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգին «պահպանակ» է անվանել, հայտնում է Guardian-ը:

 

Նա հստակեցրել է, թե «Քլեգը կարևոր արարողակարգային գործառույթ է կատարում` որպես կաղապար, և միաժամանակ պրոֆիլակտիկ պաշտպանիչ սարք է Դևիդ Քեմերոնի համար»:

 

Ջոնսոնը հերթական անգամ է վիրավորել Քլեգին` նրան անվանելով վահան վարչապետ Դևիդ Քեմերոնի համար:

 

Ավելի վաղ իր սկանդալային հայտարարություններով հայտնի Ջոնսոնը նույն Քլեգին անվանել է «սահմանադրության փոքրիկ դեկորատիվ մաս» և «դեղին ալբատրոս»: 

Նույն շարքից