Բարի օր Հասարակություն 

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները հրաժարվում են աշխատավարձ ստանալուց. Բողոքի ակցիա

analitik.am

Հարավկովկասյան երկաթուղու մասնաճյուղերում՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, ինչպես նաև Երևանում, գործադուլ է:

Երկաթուղու աշխատակիցները հրաժարվում են ստանալ իրենց աշխատավարձերը` պահանջելով վճարել նաև հավելավճարները, որոնցից իրենց զրկել են:

Բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում աշխատել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիա էր տեղի ունեցել նաև երկու օր առաջ:

 

Նույն շարքից