Քաղաքական 

Ադրբեջանը կհետաքննի Սիրիայում ադրբեջանցի մոջահեդների սպանվելու մասին լուրը

Ադրբեջանի արտգործնախարարությունը խոստացել է հետաքննել Սիրիայի տարածքում ադրբեջանցի մոջահեդների սպանվելու մասին տեղեկությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը նշել է, որ Սիրիայում առկա լարվածությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի դեսպանատունը փակվել է, ինչն ավելի է դժվարացնում հետաքննության իրականացումը։

 

«Նախևառաջ մենք փորձում ենք ճշտել՝ սպանված անձինք ադրբեջանցիներ կամ Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսանո՞ւմ են։ Եվ եթե այո, ապա պետք է պարզել, թե ինչ ճանապարհներով ու միջոցներով են հայտնվել Սիրիայում»,-ասել է նա։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Սիրիայում ծայրահեղականների շարքերում կռվող ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել։

Նույն շարքից