Իրավական Հասարակություն 

Մոսկվայում կնոջ դաժան սպանության կասկածանքով Ադրբեջանի ՆԳՆ նախկին աշխատակցի են ձերբակալել

analitik.am

ՌԴ իրավապահները Մոսկվայի հարավ-արևմտյան մասում շենքերից մեկի վերելակում կնոջ դաժան սպանության կասկածանքով ադրբեջանցի նախկին ոստիկանի են ձերբակալել: Այս մասին  հայտնում է Ինտերֆաքսը:

27-ամյա տղամարդը նախկինում աշխատել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունում: Հայտնի է նաև, որ վերջինս նախկինում մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա:

Վերոնշյալ սպանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին: Սպանված 52-ամյա կնոջ մարմնի վրա ավելի քան 10 դանակի հարվածի հետք է հայտնաբերվել:

Նույն շարքից