Հասարակություն 

Ավտովթարից զոհված զինվորների հիշատակին Անթիլիասում կկատարվի հոգեհանգստի կարգ

analitik.am

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, տեղեկատվական գրասենյակի վարիչ-պատասխանատու Հայր Պետրոս վարդապետ Մանուէլյանը:

Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեծ ցավով է իմացել Հայաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի վթարի մասին: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու ցավակցություններն է փոխանցում հայկական քաջ բանակին ու նահատակ զինվորների ընտանիքներին: Նորին Սրբությունը միաժամանակ շուտափույթ ապաքինում է մաղթում պատահարի հետևանքով վիրավորված զինծառայողներին»,- հայտնել է Պետրոս Մանուելյանը:

Նույն շարքից