Քաղաքականություն 

Time ամսագիրը Ֆրանցիսկոս պապին 2013թ.-ի «Տարվա մարդ» է հռչակել

analitik.am

  Time ամսագիրը Ֆրանցիսկոս պապին 2013թ.-ի «Տարվա մարդ» է  հռչակել։

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է 2013թ.-ի ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում՝ համաձայն Չինաստանում կայացած մամուլի միջազգային խորհրդաժողովի ընթացքում իրականացված սոցհարցման արդյունքների, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հաղորդել է Վատիկանի Fides գործակալությունը, այդ կերպ Հռոմի պապը դարձել է առաջին հոգևոր առաջնորդը, որին Չինաստանում նման կարգավիճակ է շնորհվել։

 

Վարկանիշային աղյուսակում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զբաղեցրել է 3-րդ տեղը։

 

2013թ.-ի ազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան։

 

 

 

Նույն շարքից