Հայաստան Քաղաքականություն 

3 միլիարդ դրամ` խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու համար

analitik.am

Այս տարի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով կառավարությունն առաջարկում է ԿԸՀ-ին, Արդարադատության նախարարությանը, Ոստիկանությանը տրամադրել համապատասխան միջոցներ:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ առաջարկվում է ԿԸՀ-ին հատկացնել 2,707,144,200 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 10 միլիոն դրամ, Ոստիկանությանը՝ 234,224,800 հազար դրամ:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտնեց, որ բացի նշված գումարից, ընտրությունների անցկացման համար ֆինանսական աջակցության ծրագիր է իրականացվում նաև միջազգային հանրության կողմից՝ ԱՄՆ-ի հովանու ներքո:

Նույն շարքից