Հասարակություն 

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանների մասին նախագիծն ընդունվեց

analitik.am

Գործող օրենքի համաձայն, բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայություն անցնեն: Կառավարության առաջարկով այդ 5 տարին դարձվում է 4 տարի: Իրավակարգավորումը հետադարձ ուժ կունենա:

Այսօր` նոյեմբերի 8-ին, կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում գումարի մի մասն ուղղվելու է նույն ծրագրի շրջանակներում բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Այսինքն, վերոնշյալ անձինք հնարավորություն կունենան գնել բնակարան այն գումարով, որով նրանց համար բնակարան պետք է կառուցվեր: Գումարը չի փոխանցվելու, բնակարանի վկայական է տրամադրվելու: Սրա համար լրացուցիչ գումար չի պահանջվում: Փոփոխությունը վերաբերում է նրանց, ովքեր ունեն զոհված զինծառայող և հաշմանդամություն ունեցող զինծառայողներ:

Նախագիծն ընդունվեց:

Նույն շարքից