Հասարակություն 

Եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից. Փոխնախարարը 4 զինվորի կյանք խլած վթարի մասին

analitik.am

Ծառայողական քննությանը զուգահեռ ընթանում է նաև նախաքննություն, քննչական մարմինն իրականացնում է քննություն, որևիցե մեկնաբանություն այս փուլում անելը ճիշտ չէ: Այսօր` նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` խոսելով 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին:

Փոխնախարարն ասաց, որ բացթողումներ են եղել պատասխանատու անձանց կողմից. «Բացթողումներ են եղել տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից: Հատուկ հանձնախումբ է աշխատում այս գործով: Ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի այսպիսի դեպքեր այլևս չկրկնվի: Եղել են տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է որոշակի անսարքություններ ի հայտ գան»:

Ավելի վաղ բացթողումների մասին հայտարարել էր նաև Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներին վարորդ նշանակելուն, Բալայանը նշեց, որ դա չի լինում պարզապես որևէ պաշտոնյայի ցանկությամբ, այդ վարորդները մինչև բանակ զորակոչվելը համապատասխան պատրաստություն են անցնում. «Եթե պարզվի, որ դա վարորդի մեղքով է եղել, հնարավոր է այդ մասով ծրագրերը վերանայելու խնդիր լինի: Բայց եթե չեմ սխալվում, վարորդը հմուտ է եղել: Նա մի քանի ամսից պետք է զորակոչվեր»:

Նույն շարքից