Հասարակություն 

Հրաձգություն` Կալիֆորնիայում. Տուժածներ կան

analitik.am

Կալիֆորնիայում անհայտ անձը կրակ է բացել տեղի բարերից մեկի այցելուների վրա: Այս մասին հայտնում է VCStar.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Թաուզենդ-Օքսում գտնվող Borderline Bar & Grill բարում: Արդյունքում մի քանի մարդ է տուժել, որոնց թվում առնվազն մեկ ոստիկան կա: Հրաձիգը դեռ չի վնասազերծվել, դեպքի վայրում են գտնվում մեծ թվով ոստիկաններ և բժիշկներ:

Ականատեսները հայտնում են, որ կրակողը եղել է մորուքով: Նա կրել է սև վերնաշապիկ և գլխարկ:

Նույն շարքից