Հասարակություն Ռազմական 

Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց վերադարձի ժամկետը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 31-ը

analitik.am

Այսօր` նոյեմբերի 8-ին, Կառավարության նիստի ժամանակ Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունը ներկայացրել է միայն տեխնիկական բնույթի առաջարկություններ:

 

Նույն շարքից