Գլխավոր Քաղաքականություն 

Ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից. Կոմմերսանտը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի մասին

analitik.am

Այսօր` նոյեմբերի 8-ին, Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարող է վերջակետ դրվել կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցին: Այս մասին գրում է Կոմմերսանտը հավելելով` եթե որոշում կայացվի պաշտոնը փոխանցել Բելոռուսին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ստանիսլավ Զասը: Միևնույն ժամանակ պարբերականը գրում է, որ կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ հարցի շուրջ, թե ինչ սկզբունքով պետք է նշանակվի նոր գլխավոր քարտուղարը, եթե նախորդի լիազորություններն ավարտվում են ժամկետից շուտ:

Սպասվում է, որ անդամ երկրների ղեկավարները ստիպված են լինելու լուծել վերջին ամիսների ամենաբարդ խնդիրներից մեկը, որը սկսվեց Յուրի Խաչատուրովի հետ կապված պատմությունից հետո:

Ամեն ինչ կախված է լինելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: Գրում է պարբերականն ու հավելում, որ վերջինս մինչև երկուշաբթի հստակ պնդել է իր տեսակետը: Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն երկրների ղեկավարները:

Մի բան հստակ է, եթե գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնի Բելոռուսին, Խաչատուրովին կփոխարինի Ստանիսլավ Զասը, Մինսկն իր ընտրությունը վաղուց է կատարել:

Իսկ այս իրավիճակի ստեղծման պատճառն այն է, որ ՀԱՊԿ կանոնադրությունն ուղղակի չի նախատեսել այն, թե ինչ պետք է անել, եթե գլխավոր քարտուղարի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցվում են:

Հարցը վերջնական լուծման երեք տարբերակ ունի, նման դեպքերում գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է այբբենական կարգով մյուս երկրին, տվյալ երկիրը պահպանում է պաշտոնը, կամ գլխավոր քարտուղարը նշանակվում է նախկինի նման` կոնսենսուսով: Կոմմերսանտի զրուցակիցը նշել է, որ ահա այս հարցը դժվար թե լուծվի այսօր կայանալիք հանդիպման ժամանակ:

Նույն շարքից