Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը չի հերքել, որ Տույի քույրը կարող է լինել ՔՊ-ի ցուցակում

analitik.am

Այսօր` նոյեմբերի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի ցուցակում է լինելու նաև Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին, ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի:

Ինչ վերաբերում է քրեական հեղինակություն Տույի քրոջ մասին լուրերին, որ վերջինս լինելու է ՔՊ-ի ցուցակում, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Անցած անգամ ասացի՝ երբ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»:

Հարությունյանը վստահեցրեց, որ խորհրդարանական ընտրություններում որևէ քրեական հեղինակության կամ օլիգարխի աջակցություն չի լինելու:

Նույն շարքից