Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը առաջարկեց բացասական եզրակացություն տալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների ներկայացրած այն oրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր արգելել թունդ ալկոհոլային (20%-ից բարձր սպիրտ պարունակող) խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ, բացառությամբ կոնյակի:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել այս նախագիծը և գտնել ընդունելի տարբերակներ:
«Ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս»,- ասաց Տիգրան Սարգսյանը: