Հասարակություն 

Գալուստյանը շատ բան է իր վրա վերցնում. Չեչենները վիրավորվել են Միխայել Գալուստյանից /տեսանյութ/

analitik.am

Չեչնիայում իրենց դժգոհությունն են հայտնել` կապված Միխայել Գալուստյանի ներկայացման հետ, որում վերջինս նմանակել է Ռամզան Կադիրովին:

«Комсомольской правда»-ի տեղեկություններով, շատ չեչեններ վիրավորվել են Գալուստյանից` կարծելով, որ նմանակումը հիմարություն է եղել և ոչ ծիծաղելի:

«Ամեն ինչ պետք է լինի սահմանների մեջ: Սա արդեն հումոր չէ, սա ծաղր է: Ռամզան Կադիրովն իդեալական չի տիրապետում ռուսերենին, սակայն տրամաբանության մասով նա խնդիրներ չունի` ի տարբերություն այն կերպարի, որը ներկայացնում է Գալուստյանը»,-հայտարարել է Չեչնիայի բնակիչներից մեկը:

«Միշկա Գալուստյանը շատ բան է իր վրա վերցնում, նրանից լավ հավի ամուսին կստացվի»,-ասել է սոցկայքի օգտատերերից մեկը:

 

 

Նույն շարքից