Բարի օր Միջազգային 

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, Ստանիսլավ Զասն ազատվել է Բելոռուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Սա, ամենայն հավանականությամբ, կապված է նրա հետը, որ վերջինս կարող է նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ փոխարինելով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:

Տեղեկությունները, որ հենց Զասն է Մինսկի թեկնածուն, հայտնվել էին շատ ավելի վաղ:

Եթե ամեն ինչ հենց այսպես զարգանա, կստացվի, որ Հայաստանը չկարողացավ պահպանել կազմակերպությունում գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը Երևանին պետք է պատկաներ մինչև 2020 թվականը:

Հարցը վերջնական լուծում պետք է ստանա այսօր:

Նույն շարքից