Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, պաշտոնական ճաշի, հուշանվերների ձեռքբերման, էքսկուրսիայի կազմակերպման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 2,045.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:

  • 95
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    97
    Shares

Related Articles