Վերլուծական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ուղիղ ժողովրդավարության Նիկոլի բլեֆը. Ստեփան Դանիելյան

analitik.am

Այն, որ Հայաստանում ոչ միայն ուղիղ, այլ առհասարակ ժողովրդավարությունը կայացած չէ, բոլորս գիտենք։ Սակայն ամենա ոչ ժողովրդավարական կառույցներն այն կազմակերպություններն են, որոնց մենք կուսակցություններ ենք կոչում։ Նման ձևով ենք կոչում, որովհետև նրանք որպես այդպիսին են գրանցված և որովհետև կուսակցությունների մասին օրենքն որևէ պահանջ այդ իրավակաբանական անձանց առջև չի դրել։ Ու ամենադաժանն այն է, որ դրանցից որևէ մեկը պետք է դառնա իշխանություն և մեր ճակատագիրն տնօրինի ու իր ավտորիտար, ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածի մեզ վրա։

Այս ամենը մենք գիտեինք, սակայն շատերը հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի «ուղիղ ժողովրդավարության» մասին ելույթներն իրականություն են դառնալու։ Չի կարող ուղիղ ժողովրդավարություն հաստատվել միանգամից ողջ երկրում, այլ առաջին հերթին այդպիսին պետք է դառնան հենց կուսակցությունները։

Նիկոլի կուսակցությունը պետք է այդ ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր։ Կուսակցությունների ժողովրդավար լինելու ամենաառաջին պայմանն այն պետք է լիներ, որ այդ կուսակցության նախընտրական ցուցակը կազմվեր կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ, ռեյտինգային կարգով՝ ընտրություններով և ցուցակի անդամներն ունենային ելույթներ, տեղի ունենային քաղաքական դեբատներ ու ամենակարևորը՝ ցուցակում ընդգրված լինելու համար պատասխանատվություն ստանձնեին իրենց կուսակցական ընկերների առջը, այլ ոչ թե դրա համար պարտական լինեին ցուցակ կազմողներին և վերջում այդ ցուցակը հաստատող կուսակցության ղեկավիրին։ Անհամ «ցուցակային» համագումար չի եղել, որ գոնե ձևի համար այն հաստատեին։

Ոչ միայն ուղիղ, այլ սովորական՝ պարզ ժողովրդավարություն չկա այդ կառույցում։ Չի լինելու նաև այդ կազմակերպության կողմվից կառավարվող երկրում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից