Հասարակություն 

Տիկին Հակոբյանը մասնակցել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա ընթրիքին

analitik.am

Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը մասնակցեց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ամենամյա բարեգործական գալա ընթրիքին:

Գալա ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ նաեւ բարեգործական աճուրդ, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման բուժմանը:

Armenian Mothers NGO - Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Նարինե Մանուկյանը ներկայացրեց 2018 թվականի ընթացքում իրենց աշխատանքների արդյունքները. 2299 կուրս վերականգնողական թերապիա, 545 զույգ հատուկ օրթոպեդիկ կոշիկ, 209 հատուկ վերականգնողական գույք (սայլակ, կանգնակ, քայլակ, հեծանիվ) և այլն:

Այս պատկերը, միջոցառման ընթացքում տիրող բարի և մարդասիրական մթնոլորտն ուրախալի էր և ոգեշնչող:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյան

Նույն շարքից