Հասարակություն 

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հանրային հավաք․ Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հայտարարությունը

analitik.am

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ին ժամը 11։00-ից 15։00-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հանրային հավաք՝ հանուն Հայ ավանդական ընտանիքի և ազգային-հոգևոր արժեքների։ Այնտեղ տեղի կունենա ազգային միջոցառում, որի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայկական արժեքների։

Հավաքի ընթացքում ելույթ կունենան նախաձեռնության անդամները, խնդրով մտահոգված անձիք։

Վերջում տեղի կունենա ազգային երգ ու պարով քայլերթ՝ դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան։

Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական նախաձեռնություն

Նույն շարքից