Հասարակություն Միջազգային 

Կալիֆորնիայում տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է 12 մարդ

analitik.am

Կալիֆորնիայում տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է 12 մարդ, որոնց թվում՝ մեկ ոստիկան, ևս 12 հոգի տուժել են։ Այս մասին հայտնում է Լենտա-ն՝ հղում անելով CNN-ին։

Նշվում է, որ հրաձիգը հայտնաբերվել է մահացած, իսկ նրա ինքնության մասին տեղեկություններ հայտնի չեն: Հայտնի չէ նաև, հանցագործը սպանվել է ոստիկանների կողմից, թե ինքնասպանություն է գործել։

Ըստ քաղաքապետ Էնդի Ֆոքսի, հրաձիգը, ըստ երևույթի, ոչնչացվել է տեղում: Նա նաև ավելացրել է, որ Թաուզանդ-Օքսը համարվում է ամենախաղաղ քաղաքներից մեկը:

Նույն շարքից