Հասարակություն Տնտեսություն 

Lenovo-ն 2.91 մլրդ դոլարով գնել է Motorola Mobility-ն

analitik.am

Չինական Lenovo ընկերությունն ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունից 2.91 մլրդ դոլարով գնում է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Motorola Mobility-ն, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների՝ 2013թ. Lenovo-ին հաջողվել է դառնալ ամբողջ աշխարհում սմարթֆոնների 5-րդ խոշորագույն մատակարարը՝ զիջելով Samsung-ին, Apple-ին, Huawei-ին ու LG-ին։ Անցած տարի չինական ընկերությունը շուկա է մատակարարել 45.5 մլն սմարթֆոն։

 

Digit.ru-ն հիշեցնում է, որ Google-ը ձեռք է բերել Motorola Mobility-ն 2012թ. մայիսին՝ վճարելով 12.5 մլրդ դոլար։ Սակայն 2 ընկերությունների համատեղ արտադրած ամարթֆոնը՝ Moto X-ը, չի կարողացել շուկայում հաջող մրցակցություն ապահովել Samsung-ի և Apple-ի արտադրանքների հետ։

Նույն շարքից