Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Եթե ես տեսնեմ, որ մենք ուրիշ տեղ ենք գնում, ինչ իմաստ ունի իմ մասնակցելը. Արմեն Սարգսյան

analitik.am

Հարց կա, թե որն է ավելի լավ` նախագահական համակարգը, թե` խորհրդարանական: Լավ նախագահական համակարգը լավ է, լավ խորհրդարանական համակարգը ևս լավ է: Դրանցից որն էլ վերցնենք վատը, չի աշխատի: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հիմա մեր երկիրը գնում է արդյոք ժողովրդավարության ուղով, Սարգսյանը հայտարարել է, որ ինքը լավատես է, դրա համար շարունակում է լինել նախագահ. «Եթե ես տեսնեմ, որ մենք ուրիշ տեղ ենք գնում, ինչ իմաստ ունի իմ մասնակցելը: Ես վստահ եմ, որ այսօր ժողովրդի մեջ դրական, ազատության զգացում կա: Այս բոլոր փոփոխությունները դրական են»:

Նախագահի խոսքերով, այսօր խնդիր կա դրական էմոցիան արդյունքի վերածելու, ինչը պետք է անել միասին:

Նույն շարքից