Քաղաքական 

Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին մեղադրել է պասիվության մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական քննադատական հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հասցեին:


Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդես գալով կառավարության նիստի ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը դրական փոփոխություններ է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:


Ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում որեւէ առաջընթաց չի եղել, Ադրբեջանի նախագահը միեւնույն ժամանակ խոստովանել է, որ 2013թ.-ի վերջին «որոշակի աշխուժացում է նկատվել»:


«Ադրբեջանը ցույց է տալիս իր կառուցողական դիրքորոշումը: Հույս ունեմ, որ միջնորդներն ավելի ակտիվ կլինեն բանակցային գործընթացքում»,- հավելել է Ալիեւ կրտսերը՝ հերթական անգամ հայտարարելով, որ «խնդիրը պետք է եւ կլուծվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Նույն շարքից