Քաղաքական 

Ցավակցական ուղերձ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված: Մենք կորցրեցինք լավագույն մարդու, լավագույն քաղաքացու, լավագույն արվեստագետի ու գրողի»,- Լևոն Խեչոյանի ասել է Գագիկ Ծառուկյանը:

Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և ուսանողներին Խորապես ցավակցելով կուսակցության առաջնորդն ասել է. «Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք: Անվանի բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի դերակատարումը հայ թատերարվեստի զարգացման գործում անուրանալի է»:

 

Նույն շարքից