Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Ղրղզստանին

analitik.am

ՀԱՊԿ-ում նախագահությունը 2019 թվականին Ղազախստանից կանցնի Ղրղսզտանին: Այս մասին հայտնում է Vesti.kg-ը:

Աստանայում տեղի է ունեցել կազմակերպության անդամ երկրների ՊՆ նախարարների Խորհրդի, ԱԳ նախարարների խորհրդի, Անվտանգության քարտուղարների կոմիտեի նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները:

Նիստի արդյունքում մասնակիցները մի շարք փաստաթղթեր են համաձայնեցրել, որոնք փոխանցել են երկրների ղեկավարներին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում քննարկելու համար:

Հաջորդ համատեղ նիստը կկայանա 2019 թվականին Ղրղզստանում:

Նույն շարքից