Գլխավոր Քաղաքականություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելոռուսի ներկայացուցիչը. Նազարբաև

analitik.am

Ավարտվեց Աստանայում ընթացող ՀԱՊԿ նիստը, որի ժամանակ   ՀԱԿՊ գլխավոր քարտուղար նշանակելու մասով որոշում չի ընդունվել, այն կայացվելու է դեկտեմբերի 6-ին: Նիստից հետո Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Բելոռուսի ներկայացուցիչը. «Մեր կանոնադրությամբ Հայաստանից հետո այբբենական կարգով հաջորդը Բելոռուսն է: Իհարկե, Հայաստանն ուզում է երկարաձգել ժամկետը: Բոլոր երկրների ղեկավարներն ասել են, որ մնում է մի տարի, նա չի հասցնի նույնիսկ այդ երկրներ այցելել, նրանք նշեցին, որ դրա համար մեզ պետք է , որ հաջորդը լինի նորմալ գործող գլխավոր քարտուղար՝ բելոռուսական կողմից»,- ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին:

Պեսկովը նաև նշել է, որ  նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է կառույցի անդամներին ամերիկյան կողմի հետ միջին և փոքր հեռավորության հրթիռների շուրջ պայմանագրի մասով հնարավոր   բանակցությունների մասին:

«Պուտինը մանրամասն տեղեկացրել է գագաթնաժողովի  մասնակիցներին ռազմավարական կայունության և ռազմամթերքի վերահսկողության մասով իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս  «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, ինչպես նաև ամերիկյան կողմի հետ բանակցություններ սկսելու հեռանկարների մասին»,-  ասել է Պեսկովը:

Պուտինն իր ՀԱՊԿ-ի գործընկերների հետ խոսել է նաև Սիրիայի իրավիճակի մասին. «Նա նաև տեղեկություն է տվել ՀԱՊԿ-ի իր  գործընկերներին աստանյան ձևաչափի ներկայացուցիչների  և, այսպես կոչված, Սիրիայի հարցով փոքր խմբի միջև երկխոսության մասին: Ի նկատի ունի գագաթնաժողովը, որը նախկինում Ստամբուլում էր: Նաև տեղեկացրել է սիրիական հարցի վերաբերյալ այլ նրբություններ:  Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ կոնֆլիկտներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

 

Նույն շարքից