Բարի օր Հասարակություն 

Արայիկ Հարությունյանի նոր նշանակած պաշտոնյան հուգեբուժարանում բուժո՞ւմ է ստացել

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Analitik.am-ի տեղեկություններով, տիկին Հովհաննիսյանը եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ անձանցից, ինչպես նաև ժամանակին տարատեսակ ծառայություններ է մատուցել վերջինիս և օգտվել նրա հովանավորչությունից:

Մեր աղբյուրները նաև նշում են, որ տիկին Հովհաննիսյանը ժամանակին հոգեկան խնդիրներ է ունեցել և բուժում է ստացել հուգեբուժարանում:

Analitik.am-ը կապ հաստատեց Սոնա Հովհաննիսյանի հետ` փորձելով ճշտել տեղեկությունները: «Փաստորեն պարզել եք, որ հոգեբուժարան եմ պառկել»,-հայտարարեց Հովհաննիսյանը: Սակայն ավելի ուշ նա հերքեց հոգեբուժարանում լինելու մասին լուրերը՝ նշելով, որ գուցե անցել է հոգեբուժարանի կողքով, բայց չի պառկել: Մեր այն հարցին, թե նա հերքո՞ւմ է, որ եղել է հոգեբուժարանում, վերջինս ասաց՝ այո, դա հերյուրանք է:

Analitik.am-ը կփորձի պարզել՝ արդյոք ճիշտ է ասում Սոնա Հովհաննիսյանը, և իրոք եղել է հոգեբուժարանում, թե ոչ:

Նշենք նաև, որ Սոնա Հովհաննիսյանի մասով ժամանակին նեղ շրջանակներում քննարկվել է այն, որ վերջինիս կողմից կազմակերպված համերգներն իրականում բարեգործական չեն եղել, այլ բարեգործականի անվան ներքո եկած հասույթները թաքցվել են և մուտք չեն արվել պետական բյուջե: Այս տեղեկության իսկությունը նույնպես կփորձենք պարզել:

Նույն շարքից