Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ամբողջովին արգելել վայրի կենդանիների ներկայացումները կրկեսներում։ Այս մասին հայտնում է Լենտա-ն՝ հղում անելով Euro Pulse-ին:
Այժմ Չեխիայում արգելվում է օգտագործել որոշ կենդանիների կրկեսում, այդ թվում ընձուղտների, գետաձիերի և երիտասարդ կապիկների: Ինչպես նշում են պաշտոնյաները, հիմա արգելքը պետք է տարածվի բոլոր վայրի կենդանիների վրա: Կրկեսում՝ ներկայացումների ժամանակ հնարավոր կլինի ներկայացնել միայն տնային կենդանիների՝ ձիեր, շներ, ուղտեր կամ լամաներ:
Հայտնի է, որ Չեխիայում գործում է 12 կրկես, որոնց ծրագրերում մասնակցում են վայրի կենդանիներ և տվյալ կրկեսների ղեկավարները դեմ են նման արգելքին, քանի որ իրենց կարծիքով կրկեսներն անցնում են պարբերաբար ստուգումներ, փորձարկվում են, ինչը հաստատում է, որ կենդանիները պահվում են լավ պայմաններում: Առայժմ, ըստ նախարարության ծրագրի, կենդանիները կպահվեն հատուկ կենտրոններում:
Կենդանիների պաշտպաններն իրենց հերթին, կարծում են, որ բավարար չէ կենդանիների արգելքը կրկեսում, այլ անհրաժեշտ է ընդհանրապես հրաժարվել կրկեսներում կենդանիներին օգտագործելու գաղափարից: