Քաղաքական 

Ծեծկռտուք թուրք պատգամավորների միջև

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև, գրում է թուրքական Sabah պարբերականը։

 

Համաձայն տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի մասին» օրենքի քննարկման ժամանակ։

 

Հանրապետական խմբակցության պատգամավորները կտրուկ ձևով դժգոհություն են հայտնել օրենքում արվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության առիթ է դարձել։

 

Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի. հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել փակել նիստը՝ թողնելով այն անավարտ։

 

Նույն շարքից