Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտնել է, թե երբ կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականին կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ`պատասխանելով այն հարցին, թե երբ կլինի հանդիպումը:

Թրամփի խոսքերով, նա չի շտապում, քանի որ ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն աշխատում են, իսկ Փհենյանն ավելի շատ հրթիռներ բաց չի թողնում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել են 2018 թվականի հունիսի 12-ին՝ Սինգապուրում։

Նույն շարքից