Հասարակություն 

ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը ձևավորում է միջազգային լավագույն փորձ. Դանիայի միջազգային համաժողով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից:

Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես բարելավել աշխատանքն ու նպաստել այդ մեխանիզմների կողմից արվող առաջարկների իրացմանը:

Միջոցառման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ գործունեության տասնամյա պատմությունը՝ առանձնացնելով հատկապես 2016 թվականից իրականացված հիմնարար փոփոխությունները: Ներկայացվել են աշխատանքի այն նոր մեթոդներն ու սկզբունքները, որ կիրառվում է (երրորդ կողմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործով, հատուկ դիրքոորոշումների ներկայացում ԵԽ նախարարների կոմիտե և այլն):

Միջոցառման ընթացքում  հատկապես կարևորվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի այն հիմնարար բարեփոխումները, որոնք կատարվել են վերջին երկու տարվա ընթացքում: Այս առումով, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը գնահատվել է որպես ամենաարագ սկզբունքային բարեփոխումներ իրականացրած հաստատություններից ողջ աշխարհում:

Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր քարտուղար Գյունթեր Կրոյթերն ընդգծել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեությամբ ձևավորում է միջազգային լավագույն փորձ: Բարձր են գնահատվել դրանց գործադրման մեթոդները: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի ներկայացուցիչ Բեն Բուկլանդը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այնպիսին է, որ կարող է օգտագործվել այլ երկրներում բարեփոխումներ իրականացնելիս: ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանի թիմի ղեկավար Մարի Ամոսը նույնպես բարձր է գնահատել բոլոր բարեփոխումները:

  • 78
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Related Articles