Հասարակություն Միջազգային 

Կոլորադոյում կարգելվի ստրկությունը

analitik.am

ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակիչները քվեարկել են ստրկության ամբողջական վերացման համար: Այս մասին հայտնում է Լենտա-ն՝ հղում անելով CNN-ին։

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին, երկրում անցկացված միջանկյալ ընտրությունների ժամանակ բնակիչները կողմ են քվեարկել տարածաշրջանում սահմանադրության փոփոխությանը: Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության 13-րդ փոփոխության, որը հաստատվել է 1865 թ.-ին, արգելվում է ստրկությունը և հարկադիր աշխատանքը, երբ դրանք համարվում են պատիժ հանցագործության համար:Կոլոր

Հատկանշական է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ստրկության ցանկացած ձև ամբողջությամբ կարգելվի:

CNN-ի տվյալներով, ընտրատեղամասերում արդյունքների 80 տոկոսն արդեն մշակվել է: Նախնական տվյալներով, ընտրողների 65 տոկոսը կողմ է քվեարկել պետական ​​սահմանադրության փոփոխությանը:

Կոլորադոյի կառավարության մամուլի խոսնակ Լինի Բարտելսի խոսքերով, կասկած չկա, որ փոփոխությունն ընդունվելու է:

Նույն շարքից