Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները հունվարի 10-ին հավանություն են տվել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության առաջարկությանը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն եվրոպական զինվորական ստորաբաժանում ուղարկելու մասին: Դրա թվաքականը դեռևս հստակ չէ: Այս մասին հաղոդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրին:
Ըստ նրա՝ անդամ երկրները համաձայնվել են այն փաստի հետ, որ ԵՄ-ն պետք նպաստի ԿԱՀ-ում անվտանգության վերականգնմանը:
Անցյալ տարվա մարտից ԿԱՀ-ում չեն դադարում արյունալի բախումները քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Դեկտեմբերի սկզբին Ֆրանսիան ԿԱՀ էր ուղարկել 1.600 մարդուց բաղկացած զորաբանակ: