Հասարակություն Միջազգային 

Երկիր, որտեղ քաղաքական գործիչներ չեն լինի

analitik.am

2022 թվականին, Խաղաղ օվկիանոսում կհայտնվի առաջին անկախ «լողացող երկիրը»: Այն կլինի ցանկացած կառավարության օրենքներից դուրս և կօգտվի իր սեփական «Vayron» կրիպտոարժույթից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ծրագիրը նախատեսում է կառուցել կղզի-քաղաքներ բաղկացած 300 բնակելի տներով, ինչպես նաև Թաիթի կղզու հարևանությամբ գտնվող հյուրանոցներով, ռեստորաններով և գրասենյակներով:

PayPal-ի հիմնադիր Պիտեր Թիլեի հովանավորությամբ իրականացվող այս ծրագիրն արժե 50 միլիոն դոլար և ներկայացնում է փորձնական ծրագիր: Այն ստեղծվել է գիտնականների, բարերարների և ներդրողների աջակցությամբ, ինչպես նաև Պոլինեզիայի կառավարության հետ համագործակցության արդյունքում։

«Կղզու բնակիչներն ազատ կլինեն աշխարհաքաղաքական տատանումներից և առևտրային խնդիրներից: Երկիրը կկարողանա ընդունել փախստականների, ովքեր ստիպված են եղել հեռանալ իրենց տներից կլիմայական փոփոխությունների պատճառով։

«Մենք կտեսնենք, թե ինչպես կաշխատի առաջին կղզին, և դրական արդյունքի դեպքում կկառուցենք մնացածները»,-ասել է «Լողացող կղզի» ծրագիրն ուսումնասիրող քաղաքագետ և հետազոտող Նատալի Մեցցա-Գարսիան։

Կղզու ստեղծման գործում մասնակցում են նաև շահույթ չհետապնդող «Seasteading» ինստիտուտը և «Blue Frontiers» կազմակերպությունները: «Տիլ» ներդրումային ընկերության հետ միասին նախագիծը ֆինանսավորվելու է նաև բարեգործական նվիրատվությունների միջոցով։

Նախատեսվում է ծածկել տները «կանաչ տանիքով», որի վրա կաճեն բանջարեղեններ: Շինարարությունը կիրականացնի տեղական բամբուկի, կոկոսի մանրաթելերի և վերամշակված նյութերից պատրաստված մետաղից և պլաստմասե նյութերից: Արդյունքում կստեղծվի անկախ պետություն, որը կլողա չեզոք ջրերում և կապրի իր օրենքներով՝ նպատակ ունենալով ազատել հասարակությանը քաղաքականությունից։

Ահա թե ինչպես դա կլինի․

1.Մոտավոր այսպիսի տեսք կունենա Խաղաղ օվկիանոսի նոր անկախ պետությունը

2.Այս ծրագիրը ֆինանսավորվում է Պիտեր Թիլի կողմից և դրան աջակցում են բազմաթիվ գիտնականներ, բարերարներ և ներդրողներ

3․Seasteading» ինստիտուտը կկառուցի տներ, հյուրանոցներ, գրասենյակներ և ռեստորաններ, որպեսզի «ազատի մարդկությանը քաղաքական գործիչներից»

4.Արհեստական կղզին կատարյալ կինտեգրվի բնական միջավայրում

5.Կղզին նախագծելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ալիքների, քամու, արևի լույսի և նույնիսկ աստղերի դիրքը

6.Այսպիսի տեսք կունենան բնակելի տները

7.Նախատեսվում է կառուցել նաև ստորջրյա լանդշաֆտ

8.Լողացող կղզին կհայտնվի Թաիթի կղզուց ոչ հեռու

9.Նոր երկիրը կլողա չեզոք ջրերում և կապրի իր սեփական օրենքներով

10.Պոլինեզիան, որը բաղկացած է 118 կղզուց, շատ հետաքրքրված է այս նախագծով, քանի որ ծովի մակարդակի բարձրացումը վտանգում է բազմաթիվ պոլինեզացիների անօթևան մնալը

11.Լողացող կղզում կլինեն ակվակուլտուրային ձեռնարկություններ, հիվանդանոցներ, հետազոտական ինստիտուտներ և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներ

12.Առաջին քաղաքը կկառուցվի 11 ուղղանկյուն և հինգ հենակետային հարթակներից, որը կարելի է տեղափոխել ըստ քաղաքացիների ցանկության

13.Հոլանդացի ինժեներների հաշվարկներով, պլատֆորմները պետք է ունենան 50 մ երկարություն և 50 մ բարձրություն, որպեսզի լինեն ապահով մարդկանց և շենքերի համար

14. Ծրագիրը տնտեսապես արդարացված է. Մեկ հարթակի գինը կլինի ոչ ավել քան 15 միլիոն դոլար, ինչը համապատասխանում է Լոնդոնում և Նյու Յորքում հողատարածքի գներին

Նույն շարքից