Գլխավոր Քաղաքականություն 

Աստանայում Հայաստանը խանգարել է Ալիևին իրականացնել ցանկությունը

analitik.am

Կոմմերսանտը պնդում է, որ Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է որպես հյուր նիստին հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին: Այս առաջարկին դեմ չի եղել Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ինքը` Ալիևը, ցանկություն է հայտնել ներկա գտնվել: Սակայն դեպքերի նման զարգացմանը դեմ է եղել Հայաստան, ինչի արդյունքում էլ Ալիևի ներկայությունը նիստին չի կայացել:

ՀԱՊԿ-ի միջոցառումներին կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչները կարող են ներկա լինել միայն այն դեպքում, եթե կա բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս դեպքում նման բան չի եղել:

Հավելենք, որ կազմակերպությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին խոսակցությունները պարբերաբար հայտնվում են մամուլում: Հայաստանն իր հերթին ոչ մեկ անգամ է հայտարարել, որ նման դեպքում վետոյի իրավունքից կօգտվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած նիստից հետո Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելոռուսից:

Նույն շարքից