Հասարակություն գլխավոր 

Անտառային հրդեհներ` Կալիֆորնիայում. Ոչնչացվել է մոտ 1000 տուն, կան զոհեր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փարադայս քաղաքը հայտնվել է անտառային հրդեհների հարձակման կիզակետում: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, կրակը ոչնչացրել է մոտ հազար տուն, կան զոհեր:

Տուժածներ կան նաև փրկարարների շարքերում:

Reuters-ը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է նոյեմբերի 8-ին:

Հրդեհի պատճառով տարհանում է հայտարարվել: Քաղաքը լքելու է մոտ 27 հազար մարդ:

Նույն շարքից